Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Պսակին աշխատանքային վերջին օրը ճեպազրույցի ժամանակ ոչ կոռեկտ պատասխան է տվել իրեն ուղղված հարցին և իր հանդեպ բացասական տրամադրության ալիք առաջացրել:
Լրագրողներից մեկը հետաքրքրվել է, թե ի՞նչ պետք է անի ծնողը, եթե չի հաջողվում կաթնային խառնուրդ գտնել փոքրիկի համար: Պսակին նշել է, որ եթե փոքրիկի առողջությունը վտանգի մեջ է, պետք է անհապաղ դիմել բժշկի:
Պատասխանը վրդովեցրել է ամերիկացիներին: Պսակիի հասցեին բազմաթիվ քննադատություններ են հնչել:
Նշենք, որ ԱՄՆ-ում կաթնային խառնուրդների դեֆիցիտը գնահատվում է 40-50 տոկոս: Պատճառը փետրվարին վաճառքից խառնուրդի խոշոր խմբաքանակների հետկանչն էր այն բանից հետո, երբ կարգավորիչ մարմինների մոտ կասկած էր առաջացել Abbott ընկերության արտադրանքում բակտերիաների առկայության վերաբերյալ:
Սպիտակ տան ներկայացուցչի պաշտոնում Պսակիին կփոխարինի Կարին Ժան-Պիեռը, ով կդառնա Սպիտակ տան պատմության մեջ առաջին սևամորթ մամուլի քարտուղարը: