Փաշինյանի քմահաճույքների շրջանակներում խաղաղ անհնազանդության ակցիայի մասնակիցներին փորձում են բերման ենթարկել։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Տիգրան Աբրահամյանը:
Նա նաեւ հավելել է. «Ոստիկանների ներկայացուցիչը գոռաց՝ «զորքը բերեք»։
Նրանք, ովքեր ասում էին ուրա՞ զորքը, հենա այստեղ է՝ իշխանությունը բերել է հավաք ցրելու»:
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երևանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթևեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։