Եթե Եվրամիություն ռուսական բնական գազի մատակարարումները դադարեցվեն, ապա դաշինքի տնտեսությունը, ամենայն հավանականությամբ, կհայտնվի ռեցեսիայի մեջ, ասում են պաշտոնյաները, հաղորդում է BI-ն:

ԵՄ տնտեսագետները նախազգուշացրել են, որ անկախ նրանից՝ Մոսկվան կդադարեցնի մատակարարումները, թե նավթի էմբարգոն ուժի մեջ կմտնի, բնական գազի մատակարարումների ցանկացած կրճատում, ամենայն հավանականությամբ, ԵՄ-ին ռեցեսիայի կտանի:


Եվրահանձնաժողովը կանխատեսում է, որ համախառն ներքին արդյունքն այս տարի կաճի 2,7 տոկոսով, իսկ 2023 թվականին՝ 2,3 տոկոսով՝ ի տարբերություն համապատասխանաբար 4 տոկոս եւ 2,8 տոկոս նախորդ կանխատեսումների:

ԵՄ տնտեսագետներն ակնկալում են, որ ինֆլյացիան կգերազանցի աշխատավարձերի աճը, ինչը կհանգեցնի տնային տնտեսությունների կողմից իսկապես տնօրինվող եկամտի 2,8 տոկոս անկմանը մինչեւ 2022 թվականը:

Եվրահանձնաժողովն առաջարկել է էմբարգո սահմանել ռուսական նավթի վրա՝ հում նավթից վեց ամսվա ընթացքում աստիճանաբար հրաժարվելու ծրագրով: Հունգարիան, սակայն, մերժել է՝ զգուշացնելով, որ վետո կդնի այդ քայլի վրա, եթե բացառություններ չստանա:

Նավթային վերլուծաբաններից մեկը ավելի վաղ Insider-ին ասել էր, որ նավթի էմբարգոն կխաթարի Ռուսաստանի տնտեսությունը եւ երկիրը դեպի դեպրեսիա կտանի: