ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաջողությամբ փորձարկել են հիպերձայնային զենքի նախատիպը ARRW (Air-Launched Rapid Response Weapon) ծրագրի շրջանակներում։ Այս մասին ասվում է գերատեսչության տարածած գրավոր հայտարարության մեջ:
Արձակումն իրականացվել է Կալիֆորնիայի հարավային ափից։ ԱՄՆ ռազմաօդային ուժերի Boeing B-52H Stratofortress ռազմավարական ռմբակոծիչը «հաջողությամբ արձակել է» AGM-183A հիպերձայնային հրթիռը, որը մշակվել է ARRW ծրագրի շրջանակներում, ասվում է փաստաթղթում։ Հրթիռի արագությունը հինգ անգամ գերազանցել է ձայնի արագությունը։
Հայտարարության մեջ պարզաբանվում է, որ սա այս թեւավոր հրթիռի առաջին արձակումն էր ավիակրից: