Մաքսային միությանը միանալով վերջ դրվեց Հայաստանի միացմանը Ասոցացման համաձայնագրին: Այս մասին այսօր կայացած ասուլիսի ընթացքում նշեց Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանը, հավելելով, որ այս որոշումը մի քանի խնդիրներ է առաջ բերում և ինքնին սխալ է:
«Հայաստանը գտնվում է Ռուսաստանի շատ լուրջ ճնշման տակ և սա ցույց է տալիս նրանց հարաբերությունների լուրջ սխալները: Այդ հարաբերություններում կա սխալ և ցույց է տրվում վիրավորանք Հայաստանի նկատմամբ», - նշեց նա: Նրա խոսքերով, եթե ճնշումներ չեն եղել, դա ցույց է տալիս մեր թույլ քաղաքականությունը, քանի որ նախագահը տեղի տվեց և նման որոշում կայացրեց:
Քաղաքագետը ներկայացրեց Մաքսային միություն մտնելու մի քանի թերությունները: Ըստ նրա, որոշումն ինքնին թուլացնում է ռազմավարական դիրքերը:
«Հայաստանը այժմ դիտվում է ոչ մրցակցային և թույլ: Սա ետ քայլ է բարեփոխումների գործընթացից: Սա հատկապես շատ խայտառակ մթնոլորտ է ստեղծում վարչապետի համար», - հայտարարեց նա:
Ռ. Կիրակոսյանի խոսքերով, այս անդամակցությունից տնտեսական օգուտներ շատ չկան և ակնհայտ օգուտ ստացողները կլինեն միայն օլիգարխական համակարգը:
«Սա իրականում լուրջ խնդիր է, բայց պետք է ուշադրություն դարձնենք նաև, որ ոչ մի փասթաթուղթ չի ստորագրվել», - եզրափակեց նա: