ՀԱՊԿ-ի մանդատը չի նախատեսում Ուկրաինայում հատուկ գործողության ժամանակ կազմակերպության հավաքական ուժերն օգտագործելու հնարավորություն, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է ՌԴ ԱԳՆ-ում աղբյուրը։

Աղբյուրը, պատասխանելով այն հարցին, թե ընդհանրապես բացառված է արդյոք հատուկ գործողության շրջանակներում ՀԱՊԿ հավաքական ուժերին ներգրավելու հնարավորությունը, պարզաբանել է, որ «ՀԱՊԿ-ի պատասխանատվության գոտին դաշինքի երկրների տարածքն է»։


«Դա (Ուկրաինան) մեր տարածքը չէ։ ՀԱՊԿ կանոնները չեն ենթադրում այդ տարածքներում միջոցների օգտագործում։ Խաղաղապահ ուժերը գործում են միայն մանդատի շրջանակներում»,- ասել է գործակալության զրուցակիցը։

Ավելի վաղ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հայտարարել էր, որ մայիսի 16-ին կազմակերպության հոբելյանական գագաթաժողովում Ուկրաինայում հատուկ գործողության ընթացքում հավաքական ուժերի հնարավոր ներգրավման հարց «չի դրվել եւ չի քննարկվել»։