74 ամյա բրազիլացի Ապերեսիդո Կասատլդիոն որոշել է ամուսնանալ իր այծի Կարմելիտայի հետ: Հարսանեկան արարողությունը պետք է տեղի ունենա հոկտեմբերի 13-ին: Հարսանեկան արարողությունը վարելու է Բրազիլիայի ամենահայտնի սատանիստ Անտոնիո Ֆերմինուն: Արարողությունը վարելու է սատանիստը, քանի որ եկեղեցին հրաժարվել է օծել ամուսնությունը:
Բրազիլացին արդեն բացատրել է, թե ինչու է որոշել ամուսնանալ այծի հետ: Բանը նրանումն է, որ նա չի ծախսում փող առևտրի կենտրոններում, չի խոսում և երբեք չի կարող հղիանալ: Այս մասին գրում է The London Evening Standard-ը: Դեռևս հայտնի չէ, թե ինչ են մտածում բրազիլացու հարազատները այս կապակցությամբ:
Նշենք, որ Կաստալդիուն առաջինը չէ, ով որոշել է ամուսնանալ ընտանի կենդանու հետ: 2010 թվականի դեկտեմբերին ավստրալացի Ջոզեֆ Գուիզոն ամուսնացել էր իր սիրելի շան հետ: