Թուրքիան ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է անում հարգել եւ աջակցել Անկարայի՝ երկրի անվտանգության հետ կապված մտահոգություններին, հայտարարել է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը։

«Եթե մենք դաշնակիցներ ենք, ապա պետք է հարգենք եւ աջակցենք Անկարայի՝ մեր անվտանգության, մեր սահմանների հետ կապված մտահոգություններին: Մենք տեսնում ենք, որ մեր նկատմամբ այդպիսի վերաբերմունք չկա»,- ասել է Թուրքիայի ղեկավարը՝ ելույթ ունենալով իշխող կուսակցության նիստին:
«Մենք միշտ աջակցում ենք դաշինքին, դաշնակցային ոգուն։ Բայց չենք կարող «այո» ասել յուրաքանչյուր առաջարկի, չենք կարող «այո» ասել այն երկրների հետ դաշինքին, որոնք աջակցում են ահաբեկիչներին, որոնք սպառնում են Թուրքիայի անվտանգությանը», - հավելել է Էրդողանը։


Նրա խոսքով՝ երկուշաբթի ՆԱՏՕ-ին անդամակցության քննարկման համար նախատեսված Ֆինլանդիայի եւ Շվեդիայի պատվիրակությունների այցը Թուրքիա իմաստ չունի, դրա կարիքը չկա։ «Ես արդեն ասացի, որ դրա անհրաժեշտությունը։ Դա ավելորդ է։ Մենք երկու անգամ նույն սխալը չենք անի»,- ընդգծել է Էրդողանը։