Միայն կանանց համար. Հիմա մի օնլայն խաբեություն ձևի մասին պատմեմ, որը նոր բան չէ, բայց քանի որ վերջերս մի քանի դեպք արձանագրվեց, զգուշացնեմ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Տեղեկատվական տեխնոլոգիաների փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ուրեմն միայնակ կանանց հետ կապնվում են, ներկայանում են հիմնականում որպես Սիրիայում կամ Իրաքում ծառայող սպա, ամերիկյան, բրիտանական, շոտլանդական կամ նման մի երկրի բանակի։


Երկար խոսելուց, շփվելուց հետո սկսում են ցույց տալ, որ կուզենային ունենալ ավելի երկարաժամկետ հարաբերություններ։ Ու ուզում են գալ Հայաստան, որ ծանոթանան։ Բայց էս պահին գումար չունեն, ինչ-որ խնդիրներ են հորինում։ Ասում են փողը ուղարկի, կգամ, Հայաստանում քարտից կհանեմ, կտամ։ Վիդեոզանգի չեն համաձայնում տարբեր պատճառներով։

Կարճ կապեմ. արտասահմանցի զինվորականներին տաս արեգ։ Դրանք քցող են»։