Բռնապետական երկիրը արգելափակեց մեր ճանապարհը , - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Ադրբեջանի նախագահի թեկնածու, Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը: Նա նշեց, որ ավելի վաղ իրենք կապ են հաստատել Ադրբեջանի ԿԸՀ-ի հետ, որտեղից նրանց փոխանցել են, որ բոլոր հարցերը կարող են լուծվել, երբ նրանց խումբը գտնվի Բաքվում:

Սակայն ըստ Գրիգորի Այվազյանի հավաստի աղբյուրների՝ Ադրբեջանի ՆԳ նախարարը հրահանգ է իջեցրել, որ փակվեն բոլոր ճանապարհները հայկական կողմի առջև:
«Մեր բոլոր փորձերը ՝ նավով, ինքնաթիռով, երկաթգծով և անգամ լաստերով հասնելու հարևան երկրի մայրաքաղաք` անարդյունք ավարտվեց: Դատապարտելով նման քայլը Ադրբեջանի կողմից ՝ մենք չենք ճանաչում այդ ընտրությունների լեգիտիմությունը»,-հայտարարեց Գրիգորի Այվազյանը:
Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահն ասաց նաև, որ դրանով իրենց արդար պայքարը չի ավարտվում: Նրանց հաջորդ քայլը կլինի Ադրբեջանի վտարանդի կառավարություն ստեղծելը: