ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ուրբաթ օրը Մեծ քսանյակի գագաթնաժողովի շրջանակներում հանդիպումներ է ունեցել Թուրքիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հետ, որտեղ քննարկվել է Սիրիայում տիրող իրավիճակը և մի շարք այլ ակտուալ խնդիրներ: Այս մասին Риа Новости գործակալությանը հայտնել է ՄԱԿ-ի պետքարտուղարի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:
Ռուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հետ բանակցությունների ժամանակ կողմերը քննարկել են տարածաշրջանում վերջին դեպքերը և միջազգային հանրության արձագանքը դրան: Մասնավորապես քննարկվել է Դամասկոսի մերձակայքում քիմիական զենքի օգտագործման հետաքննության ընթացքը: Բացի դա ՄԱԿ-ի ղեկավարը ողջունել է Անկարայի ջանքերը Կիպրոսում իրավիճակը կարգավորելու ջանքերը:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ սիրիական հարցը քննարկելով Պան Գի Մունը կանգ է առել աճող աղետի ֆոնին հումանիտար օժանդակության թեմայի վրա, ինչպես նաև ներկայացրել է նրան քիմիական զենքի օգտագործման հետաքննության ընթացքը:
Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի, Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի, Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Լախդար Բրահիմի հետ հանդիպման շրջանակներում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը քննարկել է «Ժնև-2» համաժողովի անցկացման նախապատրաստական աշխատանքների ընթացքի մասին: