Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի եւ աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականի 23-ամյա հարձակվող Կիլիան Մբապեն ֆրանսիական TF1 հեռուստաալիքի եթերում կհայտնի, թե որ ակումբում է շարունակելու կարիերան, հաղորդում է L’Equipe-ը։
Սպասվում է, որ դա տեղի կունենա մայիսի 22-ին, Երեւանի ժամանակով 13։00-ին Telefoot հաղորդման ընթացքում։
ՊՍԺ-ն Մբապեին առաջարկել է եւս 2 տարով երկարաձգել համագործակցությունը։ Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» նրան առաջարկել է 5 տարվա պայմանագիր։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն ՊՍԺ-ի հետ մասնակցել է 45 հանդիպման, խփել 36 գոլ, կատարել 26 գոլային փոխանցում։