ԱՄՆ-ը պատրաստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը, եթե դրա անհրաժեշտությունը լինի: Այս մասին Ճապոնիայի վարչապետի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը։
«Այո, դա պարտավորություն է, որը մենք ստանձնել ենք»,- ասել է նա՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը պատրա՞ստ է ռազմական ճանապարհով պաշտպանել Թայվանը, եթե անհրաժեշտություն առաջանա։
ՉԺՀ-ի կենտրոնական կառավարության և Թայվանի միջև պաշտոնական հարաբերությունները խզվեցին 1949 թվականին, երբ Չիանգ Կայ-շեկի գլխավորած Կումինտանգի պարտված ուժերը տեղափոխվեցին կղզի:
Պեկինը պնդում է «Մեկ Չինաստանի» քաղաքականությունը։ Դա ենթադրում է, որ Թայվանը չինական տարածքի անբաժանելի մաս է: Չինաստանը չի ճանաչում Թայվանի ինքնիշխանությունը և չի ողջունում կղզու հետ այլ երկրների շփումները։