Յոթ օր շարունակ, Երևանը կլինի բռնցքամարտի միջազգային մայրաքաղաք. Հայաստանը պատիվ ունի մայիսի 21-31-ը հյուրընկալել Բռնցքամարտի Եվրոպայի տղամարդկանց մեծահասակների առաջնությունը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը:

«Մենամարտերը կտևեն յոթ օր:


Հաջողություն եմ մաղթում բոլոր մարզիկներին:

Բազկի ամրություն Բռնցքամարտի Հայաստանի հավաքականի անդամներին:

Ամենակարևորը մեր հաղթանակներն են, որ դրոշը բարձրանա, հիմնը հնչի ու ամբողջ աշխարհը տեսնի հայ ազգի հաղթանակները, մեզ այսօր միայն ու միայն հաղթանակներ են պետք», - նշել է Ծառուկյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։