Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում. Արամի փողոցում հսկայական բարդին արմատից պոկվել և տապալվել է։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, պարզվել է, որ Արամի 2-րդ հասցեում է դեպքը տեղի ունեցել, և ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։


Տեղեկությունը փոխանցվել է նաև Երևանի քաղաքապետարան, որտեղից ժամանել են համապատասխան վարչության աշխատակիցները։ Թե ով է փոխհատուցելու վնասված ավտոմեքենաների տերերին, դեռևս պարզ չէ։