Aravot.am տեղեկություններով՝ մայիսի 21-ին Կոտայքի մարզի գյուղերից մեկում իրենց տան բակի կեռասենուց կախված վիճակում հայտնաբերված 11 ամյա երեխան ինքնասպանություն չի գործել:

Նախնական տեղեկություններով՝ նա, կանգնելով տան հին պատուհանների վրա, փորձել է ճոճանակ սարքել իր համար եւ պատահաբար խճճվել ճոճանակի համար նախատեսված պարանով, ինչը փաթաթվել է քներակին ու երեխան շնչահեղձ է եղել:


Երեխայի խաղի ժամանակ տանը մեծերից չի եղել, արդեն մահացած եղբորը հայտնաբերել է 18 ամյա քույրը: Երեխան ապրում էր մոր եւ 18 ամյա քրոջ հետ: Հայրը մահացել է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։