ՀՀ նախագահի մոսկովյան հայտարարությունից հետո քաղաքական դաշտում խուճապ է սկսվել:

Տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներ հայտնեցին իրենց տեսակետը, սակայն այս օրերին լուռ էր ԲՀԿ-ն: Պետք է նկատենք, որ ԲՀԿ խմբակցության մի քանի պատգամավորները հասցրել են հայտնել իրենց տեսակետը` մաքսային միության կազմում լինելու վերաբերյալ:

ԲՀԿ մամուլի քարտուղար, ԱԺ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցում նշել է, որ ինքը դեռ չի լսել բոլոր քաղաքական ուժերի պաշտոնական դիրքորոշումը, սակայն ինչ վերաբերում է իրենց` ԲՀԿ-ին, իրենց պատգամավորները հնարավորություն ունեցել են տարբեր տեղերում ասել իրենց տեսակետը:

«Մեր պատգամավորները ասել են, որ այս որոշումն անսպասելի է եղել իրենց համար, քանի որ որպես այդպիսին քննարկում չի եղել որևէ քաղաքական ուժի հետ, հետևաբար մենք տեղյակ չենք եղել այդ որոշման մասին»,-իր խոսքում նշեց Տիգրան Ուրիխանյանը ավելացնելով, որ ինքն ունի իր անձնական տեսակետն այս որոշման հետ կապված, սակայն կհայտնի այն միայն ԲՀԿ-ի պաշտոնական դիրքորոշումը հայտնելուց հետո: