«Իրավունք» թերթը գրում է. «Իրավունքի» ունեցած տեղեկությունների համաձայն` Երեւանի քաղաքապետից հինգ պակաս նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ակտիվորեն քաղաքապետարանում եւ վարչական շրջաններում պաշտոնների է տեղավորում իր թիմին:

Իշխանական կուլիսներում շրջանառվող խոսակցությունների համաձայն` Ավինյանի ինքնավստահությունը, որ հենց ինքն է լինելու հաջորդ քաղաքապետը, արդեն «հատում է հասարակածը»:


Եվ թեպետ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը հայտարարել է, որ հենց նա է լինելու իրենց քաղաքապետի թեկնածուն, բայց, այդուհանդերձ, ՔՊ-ականներն անվստահություն ունեն նրա հարցում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում