«Վարորդների արտագաղթն օրեցօր ավելանում է, քանի որ նման պայմաններվ այլևս հնարավոր չէ ապրել»,- ուղեվարձի սակագնի կասեցման վերաբերյալ մեզ հետ զրույցում ասաց 76 համարի երթուղու վարորդ Արսենը:
Վարորդի խոսքով, այսօր կյանքը եռակի անգամ թանկացել է և հնարավոր չէ 100 դրամով մեքենաներ պահել:
«Եթե ուղեվարձի սակագինը մնա 100 դրամ, ապա չենք շարունակի աշխատել, այստեղից դուրս կգանք կգնանք Ռուսաստան կամ որևէ մի տեղ գոյատևելու համար»,-նշեց նա:
Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ժամանակավորապես կասեցրել է ուղեվարձի թանկացումը:
Մանրամասները՝ տեսանյութում: