Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան, «Համախմբում» նախաձեռնության աջակից Էդգար Ղազարյանը հրապարակել է Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի Շվեյցարիայում ունեցած հանդիպումների մեկի լուսանկար ու գրառում արել:
Նա, մասնավորապես, նշել է. «Օտարի կնոջ սպասավորի վերածված դեսպաններ
Շվեյցարիայի Համադաշնությունում ՀՀ դեսպանն ուղեկցում է հայ ժողովրդի ամենամեծ թշնամի հանդիսացող պաշտոնյաներից մեկի կոռուպցիոներ կնոջը` աշխարհում ամենանշանավոր բանկերով հայտնի երկրում, Շվեյցարիայում բնակվող, սակայն Հայաստանում բիզնես հետաքրքրություններ ունեցող հայազգի գործարարի հետ ճաշկերույթի ժամանակ։
Եթե դա չի արվում ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հետագայում վկայի կարգավիճակով հարցաքննվելու նպատակով, ուրեմն պետք է արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանը մեր դեսպաններին վերածել է իր թալանչի կնոջ սպասավորների։ Դեռևս պարզ չէ, թե ինչ նպատակով, ինչ ֆինանսավորմամբ և ինչ հիմնավորմամբ է Աննա Հակոբյանը հայտնվել Շվեյցարիայում։ Աննա Հակոբյանը մի ձախողված պաշտոնյայի կին լինելուց բացի նաև կոռուպցիոն օջախ հանդիսացող ոչ պետական հիմնադրամի նախագահ է և մասնավոր լրատվամիջոցներից մեկի ղեկավար։
Հարց է առաջանում, որ եթե մի օր էլ մասնավոր այցով Շվեյցարիա մեկնի նախարարներից կամ մարզպետներից մեկի կինը, կամ հայկական մեկ այլ թերթի կամ լրատվական կայքի գլխավոր խմբագիր, ապա ռեստորաններում նրան նույնպես պետք է ուղեկցի Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը, թե ոչ։
Հ.Գ.1. ժամանակին սրանք դիվանագետ էին և փորձում էին առաջ մղել Հայաստանի շահերը, հիմա դարձել են սովորական նաժիշտ։
Հ.Գ.2. Սրանից առաջ Շվեյցարիայում Հայաստանի դեսպանը Շառլ Ազնավուրն էր, որի հետ լուսանկարվելն Աննա Հակոբյանի համար կյանքի մեծ իրադարձություն կլիներ։
Հ.Գ.3. 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո այս հանցավոր իշխանություններին ծառայած բոլոր դեսպաններն իշխանափոխությունից հետո պետք է հետ կանչել և վռնդել դիվանագիտական համակարգից ընդհանրապես` իբրև թշնամու սպասավորներ»։