«Դիմադրություն» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում: Երթի մասնակիցները պահանջում են իշխանությունների հրաժարականը: Այս մասին ֆեյսբուքյան լայվով հայտնել է իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը:
Նշենք, որ այսօր նախատեսված է նաեւ ավտոերթ Սարդարապատի հուշահամալիրից , իսկ 18:00-ին հանրահավաք Ֆրանսիայի հրապարակում: