Այս տարվա հունիսին Քիմ Քարդաշյանը դարձել է մայր: Իր համար նոր մոր դերից հետո ռեալիթի շոուի աստղը որոշել է չշեղվել իր ճանապարհից և շարունակել փոխել իր կյանքը և արտաքինը: Քարդաշյանը դարձել է շիկահեր և լավ նիհարել է:
Աստղի նոր ոճը պապարացիները արձանագրել են Քիմի և նրա դուստր Նորի Ուեսթի  զբոսանքի ժամանակ: Հոգատար մայրը երեխային օտար աչքից թաքցնելու համար սայլակը ծածկել է սպիտակ սավանով:
Քիմը նախկինում արդեն եղել է շիկահեր, սակայն վերջին մի քանի տարվա ընթացքում նախընտրությունը տալիս էր սև գույնին: Ինչպես է տեղի ունեցել մազերի ներկման բարդ գործընթացը պատմել է աստղի ոճաբան Ջորջ Պապանիկոլասը:
«Հաշվի առնելով, որ նման գործընթացը կարող է զբաղցենել 10 ժամ մի քանի օրվա ընթացքում, մեր բախտը բերել էր, մենք շատ արագ այդ հարցը լուծեցինք ընդամենը չորս ժամվա ընթացքում»,-այս մասին ոճաբանը նշել է Daily Mail-ին:
Վարսավիրը նաև ավելացրել է, որ Քիմը շատ էր վախենում փչացնել մազերը կամ ստանալ շատ «նարինջին նմանվող» գույն: Սակայն արդյունքում երկուսին էլ գոհացրել է արդյունքը: