«Մեր թաղի տղերքը» հեռուստասերիալից հանրությանը հայտնի դերասանուհի Անահիտ Մանուկյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայանալով քնքուշ ու հմայիչ կերպարում։

Իր ինստագրամյան էջում տեղադրված կադրում երիտասարդ դերասանուհին կրում է ուսերը բաց, սպիտակ գույնի հագուստ։ Նրա մազերն արձակված են, նվազագույն շպարով է։ Անահիտի կերպարն ամբողջական են դարձնում աքսեսուարները։ Հրապարակումը դերասանուհին չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ դրական խոսքեր են ուղղել․ «Չքնաղ աղջիկ», «Գեղեցկություն»։