Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը պատասխանել է ընդդիմության հայտարարությանն այն մասին, որ ինքը պատրաստվում է փախչել երկրից: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիայում է գտնվելու մինչեւ վերջին շունչը:
«Կոմերսանտի» փոխանցմամբ՝ մայիսի 25-ին Հանրապետական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն խոստացել էր հրապարակել Թուրքիայի նախագահի «փախուստի ծրագրի անատոմիան»:
«Մենք այստեղ կլինենք մինչեւ մեր վերջին շունչը: Նրանց խոսքով՝ Էրդողանը մարդ է, որը կփախչի երկրից: Ահա Էրդողանը Աթաքյոյում է (Ստամբուլի շրջան՝ խմբ.): Մենք այստեղ ենք մինչեւ մահ»,- հայտարարել է թուրք առաջնորդը Կոնստանդնուպոլսի գրավման օրվա առթիվ կայացած միջոցառմանը:
Էրդողանը Քըլըչդարօղլուի հնչեցրած մեղադրանքներից հետո հայց է ներկայացրել նրա դեմ: Երկրի նախագահը նյութական վնասի չափսը գնահատել է 1 մլն թուրքական լիրա (61 000 դոլար:)