Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է աշխարհի 27 երկրում կապիկի ծաղկի 257 հաստատված և մոտ 120 ենթադրյալ դեպքի մասին: Նշվում է, որ հիվանդերը հիմնականում միասեռական տղամարդիկ են: Մահվան դեպքերի վերաբերյալ տեղեկություններ չեն ստացվել:
Մայիսի 13-ից սկսած՝ հիվանդությունը հայտնաբերվել է արդեն 23 երկրում, որոնք չեն հանդիսանում էպիդեմիկ: Կազմակերպությունում նշել են, որ դեպքերի զգալի մասում մասնագետները կապ չեն հայտնաբերել հիվանդության և դեպի էնդեմիկ շրջաններ ուղևորության միջև:
ԱՀԿ-ում հիվանդության տարածման ռիկսը գնահատել են չափավոր: Կազմակերպությունում նաև չեն բացառել իրադրության վատթարացումը: