Մանկական հոգեբան, ընտանեկան հոգեթերապևտ Նատալյա Նաումովան բացատրել է ընտանիքի յուրաքանչյուր երեխայի համար առանձին սենյակի անհրաժեշտությունը։ Նրա առաջարկությունները մեջբերում է News.ru-ն:
Նրա խոսքով՝ չնայած ծնողների սահմանած կանոններին, յուրաքանչյուր երեխա կարիք ունի առանձին սենյակի՝ իր սեփական կանոնները սահմանելու համար։
«Երեխան ցանկանում է գեղեցկություն բերել իր սենյակ, զարդարել պատերը, կախել պաստառներ։ Նա կարող է դա անել իր սեփական սենյակում, բայց ոչ՝ ընդհանուր սենյակում: Պետք է բանակցել։ Ծնողները սահմաններ են դնում, բայց որքան մեծանում է երեխան, այնքան սահմանափակումները պակասում են»,-բացատրել է Նաումովան:
Անձնական տարածքը անհրաժեշտ է, որպեսզի երեխան հասկանա, որ «կա ձերը, բայց կա ընդհանուրը»: Այդպիսի հստակ սահմանները երեխաներին կսովորեցնեն պաշտպանել իրենց դիրքերն ու որոշումները, բայց միևնույն ժամանակ հարգել և գնահատել այլ մարդկանց: