Կապանցի եռացատկորդ Լևոն Աղասյանը մասնակցել է Հունաստանի Կրետե կղզում անցկացված միջազգային մրցաշարի։

Հայաստանի առաջատար եռացատկորդը գրավել է առաջին տեղ՝ ցույց տալով 16,64 մետր արդյունք, հաղորդում է ՀԱՕԿ լրատվականը։


Աթլետիկայի Հայաստանի թիմի 15 ներկայացուցիչ կմասնակցի հունիսի 11-ին Մալթայում մեկնարկելիք Եվրոպայի փոքր երկրների առաջնությանը, որին հայտավորված են 18 երկրների հավաքականներ: