Հարկային եկամուտների մասով ՀՀ պետբյուջեն առաջին հինգ ամիսներին նախատեսվում է համալրել 715 մլրդ դրամով։ Այս մասին ԱԺ-ում մայիսի 31-ին 2021 թ. պետբյուջեի կատարողականի նախնական քննարկման ժամանակ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Սակայն իշխանությունները վստահ են, որ 45 մլրդ դրամով կգերազանցեն նախատեսված ցուցանիշը:
«Մայիս ամսին նախատեսել էինք 119.1 մլրդ դրամի հարկային եկամուտներ ապահովել։ Սակայն այժմ իշխանությունները կարող են վստահորեն ասել, որ այդ ցուցանիշը կլինի 128.2 մլրդ դրամի սահմաններում։ Այսինքն՝ մեզ հաջողվել է նախատեսվածից 9.1 մլրդ դրամով ավել հավաքել։ Միեւնույն ժամանակ, 2022 թ. հունվար-մայիսին նախատեսում ենք եկամուտ ապահովել 715 մլրդ դրամի սահմաններում։ Այդուհանդերձ, վստահ ենք, որ այս տարվա առաջին հինգ ամիսներին կկարողանանք 45 մլրդ դրամով գերազանցել ի սկզբանե պետբյուջեով նախատեսված ցուցանիշը։ Ընդ որում, կառավարությունը 141 մլրդ դրամով ավել կհավաքի, քան նախորդ տարվա առաջին հինգ ամիսներին»,- պարզաբանեց Փաշինյանը։



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					