Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ի արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսին մեկնաբանել է փարիզյան ֆանատների սուլոցներն իր եւ բրազիլացի հարձակվող Նեյմարի հասցեին Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչում Մադրիդի «Ռեալի» արգելքը չհաղթահարելուց, Ֆրանսիայի գավաթի խաղարկությունում ձախողվելուց հետո։

«Անսովոր իրավիճակ էր։ «Բարսելոնայում» ինձ երբեք չեն սուլել, այնտեղ ամեն ինչ հակառակն էր։ ՊՍԺ-ում անսովոր էր այդպիսի վերաբերմունքի բախվելը։


Երկրպագուների դժգոհությունը հասկանալի է, քանի որ առաջին տարին չէ, որ ՊՍԺ-ն այսպես դուրս է մնում Չեմպիոնների լիգայի գավաթի համար պայքարից։

Ինձ եւ Նեյմարին են ավելի սուլել։ Համաձայն եմ, թե ոչ՝ էական չէ։ Դա արդեն անցյալում է։ Վստահ եմ՝ հաջորդ մրցաշրջանում ավելի լավ հանդես կգանք»,- Մեսիի խոսքը մեջբերում է TYC Sports-ը։

Ավարտված մրցաշրջանում Մեսին ՊՍԺ-ի հետ մասնակցել է 34 հանդիպման, խփել 11 գոլ, կատարել 14 գոլային փոխանցում։