Ուկրաինացի զինվորականները մտադիր չեն հարձակվել Ռուսաստանի տարածքի վրա համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, որոնք կստանան ԱՄՆ-ից։ Ուկրաինան այս զենքը կօգտագործի բացառապես պաշտպանության համար։ Այս մասին Newsmax-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ Կիեւին մեծ հեռահարության զենք տրամադրելու կոչերն ուղղված են Ուկրաինայի տարածքի պաշտպանությանը։ Միեւնույն ժամանակ նա նշել է, որ ուկրաինացի զինվորականները մտադիր չեն հարձակվել Ռուսաստանի վրա «նրանց հողում, ինչպես դա արեցին Ուկրաինայի հետ»։ «Ես գիտեմ, որ մարդիկ Միացյալ Նահանգներում կամ ինչ-որ մեկը Սպիտակ տանը ասում է, որ մենք կարող ենք օգտագործել իրենց ՀԿՌՀ-ն Ռուսաստանի վրա հարձակվելու համար: Տեսեք, մենք չենք պատրաստվում հարձակվել Ռուսաստանի վրա։ Մենք շահագրգռված չենք Ռուսաստանի Դաշնությամբ, մենք չենք կռվում նրա տարածքում»,- ընդգծել է Զելենսկին։