«Ազատագրե՛նք հուշարձանն օլիգարխներից» նախաձեռնող խմբի կողմից բողոքի երթը մեկնարկել է  ՀՀ Մշակույթի նախարարության մոտից, որից հետո նախաձեռնող խմբի անդամները շարժվեցին Դատախազություն, Քաղաքապետարան, այնուհետև՝ Փակ շուկա:

Ամբողջ երթի ընթացքում մասնակիցներին հսկում էին ոստիկանության աշխատակիցները: 

Երբ ակցիայի մասնակիցները հասան «Փակ շուկա», Սամվել Ալեքսանյանի կողմնակիցներն արդեն փակել էին շուկայի դիմացի մայթը, և ակցիայի մասնակիցները կանգնեցին հակառակ կողմում: 

Սամվել Ալեքսանյանի կողմնակիցները լուռ կանգնեցին այնքան ժամանակ, մինչև երթի մասնակիցները մայթից հեռացան, որից հետո վերջիններս նույնպես հեռացան: