Ավարտվեց Չեխիա-Հայաստան խաղի առաջին խաղակեսը: Կառլեն Մկրտչյանի գոլն առայժմ միակն է ընտրական խաղում: Կառլեն Մկրտչյանը Պետր Չեխի դարպասը գրավեց 31-րդ րոպեին:
27-րդ րոպեին վնասվածքի պատճառով խաղադաշտը լքեց կիսապաշտպան Արաս Օզբիլիսը: Նրան փոխարինեց Լեւոն Հայրապետյանը:
Թիմերն այժմ գնացել են ընդմիջման: