Պարենի գլոբալ «աղետալի» ճգնաժամը կարող է հանգեցնել քաղաքացիական անկարգությունների եւ սովի , գրում է The Telegraph-ը։

Պարենային ապրանքների գների աճը եւ պաշարների ոչնչացումը կարող են շարունակվել մինչեւ 2024 թվականը եւ «գուցե ավելի երկար», ըստ S&P-ի:


Վարկանիշային գործակալությունը ասում է, որ պարենային ցնցումը «կդանդաղեցնի ՀՆԱ-ի աճը, ֆինանսական ցուցանիշները եւ սոցիալական կայունությունը»։

Պարենային ապրանքների համաշխարհային գները հասել են ռեկորդային առավելագույնի։

S&P-ն կանխատեսում է, որ գյուղատնտեսական ապրանքների համար մրցակցությունը կուժեղանա այս եւ հաջորդ տարվա ընթացքում, քանի որ երկրները պայքարում են ներքին պաշարներ ապահովելու համար: