Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահ Մանուկ Նիգոյանը վայր է դնում միության նախագահի իր լիազորություններն ու հեռանում հասարակական կյանքից:
Նիգոյանի հայտարարությունում ասվում է.
«Առաջնորդվելով հայ մտավորականների ցանկությամբ ու պահանջներով, ինչպես նաեւ հաշվի նստելով Հայաստանում ձեւավորված իշխանական համակարգի անկոտրում ու անուղղելի ստորաքարշ, անօրինական եւ տոտալիտար քաղաքականության հետ, իմի բերելով հասարակական կյանքում` մասնավորապես Հայաստանի ժամանակակից արվեստների միությունում ունեցած գործունեությանս արդյունավետության պակասը եւ այդ պաշտոնում իմ ներկայության առաջացրած աղմուկը ես հրապարակայնորեն վայր եմ դնում Հայաստանի ժամանակակից արվեստների միության նախագահի լիազորություններս ու հայտնում հասարակական կյանքից հեռանալու մասին որոշումս»: