Հունիսի 7-ին, ժամը 23։24-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մուշ թաղամասի Գևորգ Չաուշի 1-ին փողոցի տներից մեկի տանիքում հրդեհ է բռնկվել։

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:


Հրդեհը մեկուսացվել է հունիսի 8-ին, ժամը 00:03-ին, մարվել՝ 00:56-ին։ Այրվել են տան տանիքի փայտե կառուցատարրերը և ջերմամեկուսիչ շերտը (30 քմ):