Հաշվի առնելով վարչապետ Տիգրան Սարգսյանի նախկինում հնչեցրած հայտարարությունները Մաքսային միության վերաբերյալ, «ՀԺ»-ն մի քանի օր առաջ հարցում էր ուղարկել կառավարություն։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում.

«Մեր հարցերին՝ արդյոք վարչապետը պատրաստ է հրաժարական տալ, ինչպե՞ս է վարչապետը մեկնաբանում ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների նախկինում արած հայտարարությունների եւ Ս. Սարգսյանի կողմից Մոսկվայում արած հայտարարության հակասությունը, եւ արդյոք Վիլնյուսում դեռ կարող է նախաստորագրվել ԵՄ Ասոցացման մասին համաձայնագիրը, առ այսօր դեռ չեն պատասխանել»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):