«Ժողովուրդ»-ի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ Հրազդանի քաղաքապետ Արամ Դանիելյանն իր շրջապատում հայտարարում է, թե ինքը Կոտայքի ապագա մարզպետի «լավագույն» եւ հավանական թեկնածուն է: Այս մասին գրում է թերթը եւ հավելում. «Մեր տեղեկություններով՝ այս օրերին քաղաքապետն անգամ «ծանոթներ» է փնտրում ՀՀԿ «վերնախավի» հետ հանդիպելու եւ իր ցանկության մասին հայտնելու համար:
Տեղեկություններ կան, որ Ա. Դանիելյանը այժմ ցանկանում է հանդիպել ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ եւ դրա համար ամեն քայլի դիմում է, սակայն մինչեւ այսօր նրա ջանքերն ապարդյուն են անցել:
Երեկ տեղեկությունը ճշտելու համար «Ժողովուրդ»-ը զրուցեց Արամ Դանիելյանի հետ։ Վերջինս ասաց, թե ինքը իրականում նման ցանկություն չունի։ «Ես ոչ մեկի հետ չեմ հանդիպել, մեր մարզպետն աշխատում է, լավ էլ աշխատում է։ Ես մարզպետի հավակնություն չունեմ»,- գրում է «Ժողովուրդը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):