ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լարովը, իր հայ գործընկեր Արարատ Միրզոյանի հետ հանդիպումների արդյունքներով, մեկնաբանել է ղարաբաղյան Փառուխ գյուղի հետ կապված իրավիճակը։
Երեւանում կայացած մամուլի ասուլիսում ՌԴ նախարարը, պատասխանելով գյուղի մասին հարցին, նշել է, որ այդ խնդիրը ռուս զինվորականների համար, եւ հայ բարեկամները դա գիտեն, առաջնահերթ խնդիրներից մեկն է։
Լավրովի խոսքով, կա որոշակի արդյունք, որը դեէսկալացիայի հետ է կապված։ Ըստ նրա, այս հարցը կդիտարկվի եւ կլուծվի սահմանազատման աշխատանքների շրջանակներում։