Գուրգեն Մարգարյանի հոր՝ Արտուշ Մարգարյանի վիճակը ծանր է։ Այս մասին թերթի հետ զրույցում երեկ ասաց նրան վիրահատած բժիշկը՝ «Մալաթիա» բժշկական կենտրոնի վիրաբույժ Արայիկ Ոսկանյանը։

««Կարող եմ ասել, որ հիմա վիճակը բավականին ծանր է, ավելի ծանր, քան անմիջապես վիրահատությունից հետո։ Սոմատիկ հիվանդություն, գլխուղեղի արյան շրջանառության խանգարում, որը հիմա ավելի է ծանրացնում վիճակը»,– ասաց վիրաբույժը։

Մեր հարցին՝ արդյոք սրանք հետվիրահատական բարդություններ են, վիրաբույժը պատասխանեց. «Անմիջապես որպես հետվիրահատական բարդություն դիտարկելը սխալ կլինի, բայց ինքը՝ տրավման, վնասվածքները, վիրահատությունը տվյալ տարիքում կարող են հանգեցնել այդ կարգի բարդությունների։ Դա ոչ թե անմիջապես դանակի վնասվածի հետևանք է, այլ իր ընդհանուր վիճակի»»,–գրում է  «168Ժամ» թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։