«Դիմադրություն» շարժումը երթ է սկսել Ֆրանսիայի հրապարակից դեպի Բաղրամյան 26:
Նշենք, որ այստեղ անցկացվում է ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի հերթական նիստը:
Նախօրեին ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը հայտարարել է, որ գնում են Բաղրամյան 26 հնչեցնելու իրենց պահանջները. «Մենք միասին պայմանավորվել ենք, որ Հայաստան ժամանող ցանկացած պատվիրակության մեր ձայնը պետք է լսելի դարձնենք»,– ասել է նա։
Սաղաթելյանը նաև նշել է, որ աշխատանքային քննարկումների մեջ են, որպեսզի շարժմանը նոր թափ հաղորդեն և պայքարը վերջնական և հաղթական ավարտին հասցնեն, առաջիկայում հանդես կգան անելիքների մասին մանրամասն ծրագրային դրույթներով։