Աֆղանստանում իր պարտքը կատարելուց հետո արքայազն Հարրին վերադարձել է Լոնդոն և վայելում է իր երեկոն Pussycat Dolls խմբի երգչուհի և պարուհի Էշլի Ռոբերթսի հետ: Գրում է Mirror-ը:

Քսանութամյա արքայազնին տեսել են Լոնդոնի Bodo’s Schloss գիշերային ակումբում, որտեղ նա իր ժամանակն անցկացնում էր Էշլիի և մի քանի այլ ընկերների հետ:

Աղբյուրները նշում են, որ նա լավ սիրախաղ է անում Էշլի Ռոբերթսի հետ, սակայն հիմնականում իր ժամանակն անցկացրել է ընկերների հետ, որի ապացույցն այն է, որ նա տուն է վերադրձել մենակ: