Խոյ

Խոյերին օրը կստիպի առաջնորդվել ոչ միայն անձնական քմահաճույքներով, այլև անհրաժեշտությամբ, ցուցաբերել նպատակասլացություն, գործնականություն, հիշել պարտքի, պատասխանատվության մասին: Երիտասարդ ոչ ինքնուրույն Խոյերը ստիպված կլինեն ենթարկվել ավագների կամքին, ավանդույթներին, հաշվի առնել իրենց զբաղեցրած տարածքի տերերի խնդրանքները: Ժամանակին չհարթված խնդիրները կարող են կոնֆլիկտի առիթ դառնալ:

Ցուլ

Ցուլերի համար օրը ճանաչողական և հաճելի է, սակայն հնարավոր է փոքր-ինչ հոգնեցուցիչ լինի: Շարժառիթը կարող է դառնալ հարմարավետության և շքեղության որոնումը, որոշ հայացքներ, քմահաճույքներ և իրավունքներ իրագործելու ցանկությունը: Տնից կամ սովոր վայրերից հեռու հայտնված Ցուլերը կարող են պակաս լիազորություններ ունենալ, փոխարենը աստղերը կապահովեն նրանց աշխարհընկալման ընդլայնումը, կպարգևեն անսովոր տպավորություններ:

Երկվորյակ

Երկվորյակներին աստղերը խորհուրդ են տալիս շրջահայացություն դրսևորել և նույնիսկ բարենպաստ իրավիճակում զգոնությունը չկորցնել: Եթե բնույթով արկածախնդիր եք, և ձեզ գրավում են արկածները, ցանկալի է գնահատել դրանց հնարավոր հետևանքները և կողմնակի էֆեկտները: Արժե հոգ տանել անհրաժեշտ ռեսուրսների մասին, այլապես պատասխանատու պահին կարող են չբավականացնել փողերը, ուժերը կամ ոգևորությունը:

Խեցգետին

Խեցգետիններին խորհուրդ է տրվում հարմարվել իրավիճակին կամ գործընկերոջը, ինչպես նաև հաշվի առնել, որ այսօր ցանկացած միտում միայն թափ է հավաքում: Խաղաղ հարաբերությունները փոխակերպվում են ուշադրության, շռայլության մրցակցության: Պոտենցիալ կոնֆլիկտային իրավիճակը կարող է վերածվել սովորույթների, գաղափարախոսությունների, հավակնությունների պայքարի, խանդի տեսարանների:

Առյուծ

Առյուծների համար օրը հավելյալ հոգսեր է պատրաստում: Նույնիսկ հաճելի միջոցառումները և ցանկալի իրադարձությունները կարող են ուղեկցվել անհանգստությամբ, շատ էներգիա պահանջել: Կարող է պահանջվել գործնականության և հնարամտության համադրություն, զոհաբերություն, հզորությունների և ռեսուրսների որոնում: Չարժե արհամարհել հիվանդությունների պրոֆիլակտիային ուղղված միջոցառումները:

Կույս

Կույսերի համար օրը պոտենցիալ հաջող, բայց անհանգիստ է: Առիթ կունենաք տաղանդ կամ զգացմունքների ուժ դրսևորելու: Օրվա իրավիճակները կարող են դրդրել չափազանցման, դրամատիզացիայի, ռիսկային քայլի: Ողջամտությունը և տրամաբանությունը կարող են վիճել ցանկությունների, բնազդների հետ: Հավասարկաշռությունից զրկել կարող է ստեղծագործական, սիրային, ընտանեկան կամ այլ ճգնաժամը:

Կշեռք

Կշեռքների համար օրը կապված է էներգիայի արտազատման և ռեսուրսների վատնման հետ: Ցանկացած սցենարի զարգացում ենթադրում է կրիտիկական փուլ: Մեծ են դրական ելքի հնարավորությունները, սակայն անխուսափելի են նաև լարված պահերը: Գլխավոր թեման կարող են դառնալ տարածքի, ունեցվածքի կամ արժեքավոր այլ օբյեկտի նկատմամբ իրավունքները: Բացառված չեն ընտանեկան վեճերը: Վճռորոշ գործոն կարող է դառնալ հեղինակության առկայությունը:

Կարիճ

Կարիճներն այսօր պատրաստ են ճգնաժամերի և ներքուստ նույնիսկ նման կարիք ունեն: Իրադարձությունների խաղաղ ընթացքը, սիրո և համաձայնության մեջ շփումը կարող է բավարար չլինել: Սուր զգացողությունների պակասի դեպքում հնարավոր է մեծ հետաքրքրություն նորությունների նկատմամբ, այդ թվում՝ քրեական թեքումով: Ամենայն հավանականությամբ, նման հետաքրքրությունն անիմաստ չի լինի և թելադրված կլինի անձնական շարժառիթով:

Աղեղնավոր

Աղեղնավորների համար կարող են ակտուալ դառնալ նպատակային գնումները և ներդրումները: Հնարավոր է թանկարժեք զվարճանքների, գնումների ձգտում: Ռիսկերի և ստեղծագործության համար դաշտն ավելի լայն կլինի, եթե գործ ունեք կոլեկտիվ ռեսուրսների, ընդհանուր բյուջեի, ժառանգության հետ: Բացառված չէ բիզնեսի զարգացման մեջ բարդ պահը: Ընտանեկան կապիտալի տնօրինման մեջ չի խանգարի շրջահայացությունը:

Այծեղջյուր

Այծեղջյուրների համար օրը զգացմունքայնորեն հագեցած, պոտենցիալ սթրեսային է: Անհանգստությունները կարող են կրել դրական և բացասական երանգ՝ կախված անձնական իրավիճակից, խառնվածքից և տրամադրությունից: Մեծ է ռիսկի դիմելու, անմոռանալի ուժգին զգացմունքներ ապրելու պահանջը: Հավակնոտ Այծեղջյուրները կարող են գերազանցել իրենց լիազորությունները, ինչ-որ մեկին մարտահրավեր նետել: Խորհուրդ չի տրվում երկար գտնվել ագրեսիվ միջավայրում:

Ջրհոս

Ջրհոսների բարեկեցությունն այսօր կախված է միջավայրին հարմարվելու և իրենց ներքին փոթորիկները կառավարելու ունակությունից: Նյարդայնությունը կարող են ավելացնել ճնշված ապրումները, չբավարարված ցանկությունները, չկատարված պարտականությունները, չլուծված խնդիրները: Օրը հակում է անձնվիրության, թույլ է տալիս ինչ-որ մեկին օգնել դժվարին իրավիճակում: Սեփական գաղափարներն առաջ տանել խորհուրդ չի տրվում:

Ձկներ

Ձկներին աստղերը խորհուրդ են տալիս ավելի զգույշ օգտվել հաջող հնարավորություններից, որպեսզի մի խնդրի լուծման գործընթացում մյուսը չստեղծեն: Չարժե չարաշահել ուրիշի բարությունը և վստահությունը, ընկերների օգնությունը, չափից դուրս ակտիվ ծախսել համատեղ ռեսուրսները և օգտվել ընձեռված լիազորություններից: Եթե վառ տպավորությունների կարիք եք զգում, կարելի է մասնակցել կոլեկտիվ միջոցառման: