Shamshyan.com-ը գրում է․  հունիսի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում:

Ժամը 23:00-ի սահմաններում Երևանի բնակիչ, 30-ամյա Էդուարդ Գասպարյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Տերյան փողոցում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել գովազդային վահանակին, այնուհետև հայտնվել Կարապի լճի մոտ, բախվել 3 ծառերի և առաջ ընթանալով, կիսակողաշրջված վիճակում հայտնվել Կարապի լճում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկութունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 1-ին վաշտի պարկեները՝ գնդի հրամանատարի տեղակալ Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ:

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարում նույն վաշտի պարեկներ Գոռ Վահրամյանն ու Լուսինե Մանուկյանը:

Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 16 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, նա եղել է սթափ:

Ըստ նախնական տեկեկությունների՝ ավտոմեքենայի արգելակների հետ խնդիր է առաջացել ու վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, նման իրավիճակում է հայտնվել:

Այս պահին պարեկները սպասում են, որպեսզի հատուկ տեխնիկան մոտենա և մեքենան դուրս բերեն անվտանգ գոտի: