Այսօր՝ հունիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 17:50-ի սահմաններում, ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի Դավիթաշենի կամրջից իրեն ցած է նետել: Ոստիկանները, փրկարարները և պարեկները Դավիթաշենի կամրջի տակ հայտնաբերել են 25-30 տարեկան աղջկա դի:
Պարզվում է մահացածի ինքնությունը:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ահազանգը կատարվել է ՀՀ ոստիկանության պետական պահպանության Մաշտոցի բաժնի պահպանության ծառայողների կողմից, ովքեր Հրազդանի կիրճում ծառայություն կատարելիս են եղել: