Արարատ քաղաքում Փաշինյանի այցից առաջ բերման ենթարկված Գայանեին, նրա մորը եւ նշանածին ազատ են արձակել:
Ոստիկանները այդպես էլ որեւէ բացատրություն չեն ներկայացրել, թե ինչու են բերման ենթարկել Փաշինյանին սպասող Գայանեին եւ նրա ընտանիքի անդամներին:
«Մեզ քաշքշելով, առանց որեւէ բան ասելու մեզ բերման ենթարկեցին, ասում ենք` ինչ ենք արել, իրենք էլ թե պետք է գնաք ոստիկանություն, ես էլ ասեցի, որ պետք է կգնանք, ինչի եք քաշքշում: Սկզբում մեզ տարան Արարատի ոստիկանություն, խնդրեցի փաստաբան հրավիրել, կամ գրավոր արձանագրություն տալ, ոչինչ չտրամադրեցին, տարան Վեդու ոստիկանություն, այնտեղ էլ գցեցին իրար վրա, չգիտեին ինչ գրել, վերջում էլ գրեցինք, թե մեզ ապօրինի են բերման ենթարկել, ստորագրեցինք, ու դուրս եկանք»,- պատմեց Գայանեն:
Նա կարծում է, որ իրենց բերման են ենթարկել ընդդիմադիր հայացքների համար, որ ինքը «անհարմար» հարցեր չտար Փաշինյանին: