«Հրապարակ» թերթը գրում է. «ԱԺ այսօրվա նիստի մեկնարկից առաջ, երեկ ՔՊ խմբակցությունը նիստ է արել։ Բացի նիստի օրակարգում ընդգրկված նախագծերին անդրադառնալուց, քննարկել են նաեւ ընդդիմադիրներին մանդատից զրկելու հարցը: Իշխանականները տեւական ժամանակ է՝ խոսում են ավելի քան մեկ տասնյակ պատգամավորի՝ բացակայության հիմքով մանդատից զրկելու իրենց ցանկության մասին, որը բարձրաձայնել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:
Իշխանական թիմի մեր աղբյուրներն ասում են, որ փակ քննարկման ժամանակ հարցը միանշանակ չի ընդունվել, իշխող խմբակցությունում կարծիքները բաժանվել են․ փոխնախագահներ Ռուբեն Ռուբինյանի, Հակոբ Արշակյանի գլխավորությամբ՝ թիմի արեւմտամետները դեմ են եղել նման գործընթացին՝ ասելով, որ այն միջազգային կառույցների կողմից միանշանակ չի ընդունվի։ Մյուս թեւը պնդել է՝ եթե մանդատներից չէ, ապա պետք է զրկել հանձնաժողովների նախագահների, փոխնախագահների, փոխխոսնակի պաշտոններից: ԱԺ նախագահը նիստին չի մասնակցել՝ նա գործուղման է»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում