«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի ՔՊ-ամերձ աղբյուրների փոխանցմամբ՝ ՀՀ նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանն ամբողջապես Երեւանի քաղաքապետ է աշխատում դե ֆակտո: Չնայած Երեւանի դե յուրե քաղաքապետը Հրաչյա Սարգսյանն է, բայց, օրինակ, Ավինյանն անձամբ է որոշում, թե որ վարչական շրջանում ով է թաղապետ նշանակվելու: «Ավինյանի անմիջական միջնորդությամբ են նշանակվել Աջափնյակի, Արաբկիրի, Կենտրոնի, Դավիթաշենի համայնքապետերը՝ Կամսար Բաբինյանը, Արամ Ազատյանը, Սամվել Ղուկասյանը, Ռոման Համբարձումյանը:

Իր շնորհիվ թաղապետներ նշանակվող անձանց հետ պայմանավորվածություն է ձեռք բերում, որ Երեւանի ավագանու՝ 2023-ին անցկացվելիք ընտրություննների ժամանակ թաղապետներն էլ իրեն պետք է օգնեն, որ քաղաքապետ ընտրվի,- ասաց մեր զրուցակիցը՝ ավելացնելով։- Հիմնականում, այսպես ասած, թաղային հեղինակությունների հարող անձանց կամ ընտրություններին «ձայն բերող» անձանց հետ է համագործակցում»: Եթե անգամ Ավինյանի Facebook-ի էջին ուշադիր հետեւենք, ապա կտեսենք՝ այս պահին էլ ասես ոչ պաշտոնապես, բայց Երեւանի քաղաքապետն է եւ, օրինակ, խոսում է Երեւանի մետրոպոլիտենի Աջափնյակի կայարանի կառուցումից, ծրագրերից եւ այլն:


Ըստ մեր զրուցակցի՝ «նախկինների» բանեցրած մեթոդները մերժող, այժմ փաստացի նույն ձեռագիրը բանեցնող Ավինյանի գործերին վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի խառնվում: «Նիկոլ Փաշինյանը ձեռքերը լվացել է քաղաքապետի ընտրության թեմայից ու Ավինյանին ասել. «Ինչ ուզում ես, արա՛ կամ մի՛ արա, հաջորդ քաղաքապետը դո՛ւ պետք է լինես»: Ավինյանն էլ մյուս բոլոր զբաղմունքները թողել ու հիմնովին այդ գործին է լծվել»,- հավելեց մեր զրուցակիցը>:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում