Հունիսի 14-ին՝ ժամը 14։53-ին, Վայոց ձորի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ Զառիթափ գյուղի խաչմերուկում, տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 142-րդ կմ-ին, բախվել են «Nissan Teana» (վարորդ Ա․ Մ․, ծնված 2001թ․) մակնիշի ավտոմեքենան և «KamAZ» մակնիշի ավտոբաքը, ինչի հետևանքով «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը տեղում մահացել է, իսկ վարորդ Ա․ Մ-ն դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Վայք քաղաքի ԲԿ։
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, այնուհետև հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել ուղևորի դին։