Մոսկվա-Ռիգա ավտոմայրուղու վրա Պսկովի շրջանում երկու մարդատար ավտոբուս է իրար բախվել, որի պատճառով համաձայն Ռուսաստանի ՆԳՆ աղբյուրների մահացել է շուրջ ութ մարդ և վիրավորվել` 20-ը: Այս մասին հաղորդում է Риа Новости գործակալությունը:
«Ճշտված տվյալների համաձայն ավտոբուսների ճակատային բախման ժամանակ զոհվել է ութ մարդ և վնասվել 20 մարդ»,- այս մասին ռուսական գործակալությանն է հայտնել ՌԴ ՆԳՆ շրջանային վարչության ներկայացուցիչը:
Ավելի վաղ ԱԻԾ-ն հայտարարել էր ութ զոհի և 12 վիրավորի մասին:
ՃՏՊ-ն տեղի էր ունեցել 4,15 Մոսկվա-Ռիգա ավտոճանապարհի 519-րդ կիլոմետրի վրա Պուստոշկա քաղաքի մերձակայքում: Հայտնի է, որ ավտոբուսներից մեկը ուղևորվելիս է եղել Ռիգայից Մոսկվա, իսկ մյուսը դեպի Սանկտ Պետերբուրգ: