Ռուսաստանն արտարժութային ավանդները չի առգրավի եւ չի արգելի դոլարը, եվրոն եւ այլ արտարժույթներ, հայտարարել է Կենտրոնական բանկի ղեկավար Էլվիրա Նաբիուլինան «Ռուսական տնտեսություն. ժամանակակից մարտահրավերները եւ հենման կետերը» նիստի ժամանակ, փոխանցում է ՌԲԿ-ն։ .

Նիստի մոդերատոր, Պետդումայի բյուջեի եւ հարկերի կոմիտեի ղեկավար Անդրեյ Մակարովը Նաբիուլինային հարցրել է՝ արդյո՞ք Ռուսաստանում արտարժութային ավանդների առգրավում տեղի կունենան։


«Ոչ»,- պատասխանել է ԿԲ նախագահը։ Նա բացասական պատասխան է տվել նաեւ Ռուսաստանում դոլարի եւ եվրոյի արգելքի վերաբերյալ հարցերին։ «Մենք նաեւ այլ արժույթներ ունենք։ Ոչ»,- ընդգծել է Նաբիուլինան։

Ֆինանսների նախարարությունն արտարժութային հաշիվների սառեցման պլանների մասին լուրերը ֆեյք է անվանել:

Կենտրոնական բանկը դիտարկում է արտարժութային ավանդների բացասական տոկոսադրույքների ներդրման հնարավորությունը, ավելի վաղ հայտնել էր Կենտրոնական բանկի նախագահի առաջին տեղակալ Քսենյա Յուդաեւան։ Նախաձեռնությունը վերաբերում է իրավաբանական անձանց, շարքային քաղաքացիների համար համանման միջոցառումներ չեն քննարկվում, մանրամասնեց նա։